Արեւմուտքի կոպիտ միջամտությունը Ուկրաինայի ներքին գործերին՝ խախտում է աշխարհում ռազմավարական հավասարակշռությունը եւ սպառնում է եվրասիական երկրների անվտանգությանը, հայտարարել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

«Վստահ եմ, որ Արեւմուտքի նման կոպիտ միջամտությունը երկրի ներքին գործերին, որը մեզ համար ավելին է, քան պարզապես հարեւանը, կտրականապես խախտում է աշխարհում ռազմավարական հավասարակշռություն ու սպառնում է ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Եվրասիայի մի շարք պետությունների անվտանգությանը, որոնք դարեր շարունակ իրենց տնտեսական ու ռազմաքաղաքական կապերն են ունեցել»,-ասել է Նարիշկինը՝ Պետդումայի նիստում ելույթ ունենալով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նաեւ վստահություն է հայտնել, որ «եվրասիացի գործընկերները» դա շատ լավ են հասկանում ու թույլ չեն տա, որպեսզի աշխարհի ներկայիս կարգն ու անվտանգությունը խաթարվի ու միակողմանի կերպով փոփոխվի: Ըստ նրա՝ արդեն ոչ միայն ռուս, այլեւ եվրոպացի փորձագետները նշում են, որ Ուկրաինայի իրադարձությունների համար առաջին գիծը խախտվել է: