Երեք ոստիկաններ, որոնք Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի քաղաքամերձ տան հանգիստն էին ապահովում, հեռացվել են աշխատանքից, երբ չեն կարողացել ուշադիր լինել կատվի նկատմամբ: Կենդանին կերել է քաղաքական գործչի սիրամարգին:

Հաղորդվում է, որ թռչնի մնացորդները հայտնաբերել է վարչապետի այգեպանը: Տեղի ունեցածի մասին անմիջապես զեկուցել են տեղի ոստիկանական բաժանմունքներից մեկի ղեկավարին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: