Մոսկվան վստահ է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ապրելու են խաղաղ ու բարիդրացիական հարաբերություններում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդում:
«Ցանկանում ենք, որպեսզի Ուկրաինան հանգստության ու կայունության հասնի, վստահ եմ, որ խաղաղության մեջ ու բարի դրացիական հարաբերություններում կապրենք»,-ասել է նա:
Կարասինը նաեւ հայտարարել է, որ Մոսկվան հուսով է, որ Ուկրաինայի հետ վիզային ռեժիմ չի սահմանվի: Դա բացասաբար կանդրադառնա երկու երկրների հասարակ քաղաքացիների վրա, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























