Կերչի նեղուցն այլեւս Ուկրաինայի հետ բանակցությունների առարկա չի կարող լինել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՌԴ Դաշնային Խորհրդում Ղրիմն ու Սեւաստոպոլը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին պայմանագրի վավերացման ժամանակ:

Նրա խոսքով՝ ներկա իրավիճակում որոշակի ժամանակ է պահանջվում Ազովի եւ Սեւ ծովերի ջրերի սահմանազատման շուրջ բանակցությունները վերսկսելու համար:

«Կերչի նեղուցը, ինչպես հասկանում եք, այլեւս այդ բանակցությունների առարկա չի կարող լինել»,-ընդգծել է Լավրովը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: