Թուրքիայի փաստաբանների միությունը դատարանի կողմից Twitter-ի փակման հետ կապված առարկություն է ներկայացրել դատարանի նախագահությանը։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի փաստաբանների միության հայց-առարկության մեջ նշվել է, թե Twitter-ի հասանելությունը Թուրքիայում սահմանափակելու որոշումը հակասում է երկրի Սահմանադրությանն ու մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրին։

Նշվում է նաեւ, որ Twitter-ի փակման գործընթացը սկսած Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարության դեմ եւս դատական հայցեր են ներկայացվել։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ հայտարարել էր, թե երկրում փակելու է սոցկայքերը։