Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթաժողովր շրջանակներում, այսօր՝ մարտի 21-ին, տեղի է ունեցել ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման արարողությունը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը:

Ստորագրման արարողությանը մասնակցել են ԵՄ բոլոր երկրների նախագահներն ու կառավարության ղեկավարները, ինչպես նաեւ ԵՄ խորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահները եւ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

«Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը խորհրդանշում է հարաբերությունների կարեւորությունը, եւ մենք այդ ուղղությամբ առաջ կգնանք ապագայում»,-իր միկրոբլոգում գրել է ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը: