Ռուսաստանն առայժմ զերծ կմնա ԱՄՆ նկատմամբ պատասխան պատժամիջոցներից ու Ուկրաինայի հետ վիզային ռեժիմ սահմանելուց, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:

Հանդիպմանը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ Կիեւը շարունակում է հակասական հայտարարություններ անել՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Ինչ վերաբերում է ամերիկյան պատժամիջոցներին ու Ուկրաինայի կողմից վիզային ռեժիմ սահմանելուն, կարծում եմ, որ մենք պետք է առայժմ զերծ մնանք պատասխան գործողություններից», -ընդգծել է Պուտինը: