ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Ղրիմի՝ ՌԴ կազմում ներառվելու մասին պայմանագիրն ու հավանություն է տվել համապատասխան օրենքին:
Հաղորդվում է, որ փաստաթղթի վավերացման օգտին քվեարկել է վերին պալատի 155 անդամ, որոնք ներկա են եղել նիստին:
Ինչպես նիստի ժամանակ ընդգծել է ԴԽ միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Միխայիլ Մարգելովը, պայմանագրի դիտարկումը պատմական նշանակություն ունի: «Ներկայացուցչական պայմանագիրն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, այն ամբողջությամբ իրացնում է Ղրիմի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը», -ընդգծել է նա, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























