«Ժառանգությունը» դիրքորոշում չունի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն հնարավոր վերադարձի վերաբերյալ. Այդ հարցը մենք չենք քննարկելի: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին տարածվող տեղեկությունները:
Հովհաննիսյանը նշել է, որ այդ հարցում իրենց դիրքորոշումը հետեւյալն է. բոլոր քաղաքական ուժերն իրավունք ունեն մասնակցել երկրում իշխանափոխության գործընթացին:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» ներկայացուցիչների՝ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը, ապա Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ այդ հանդիպումը գաղտնի կան խորհրդավոր չի եղել: «Մենք նպատակահարմար գտանք, որ հանդիպումը կայանա երկու պատվիրակությունների միջեւ: Հանդիպման ժամանակ եղել են տարաձայնություններ այս կամ այն հարցում, սակայն շատ հարցերում համերաշխ էինք: Որոշվել է շարունակել համագործակցությունը, եւ ես ակնկալում եմ, որ հաջորդ հանդիպումները հրապարակային ու բաց կլինեն»,-հույս է հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանը:




























