Microsoft-ի եւ Beeline-ի նոր ուսումնական համակարգը թույլ է տալիս դպրոցական ուսուցումը բջջային դարձնել: Այս մասին այսօր հայտարարել է Microsoft RA ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Բարսեղյանը՝ նոր անվճար կրթական ծրագրի շնորհանդեսի ժամանակ: Նախագծին աջակցութուն է ցուց տվել «ԱրմենԹել» ընկերությունը:

Դասերը կարելի է նայել Microsoft Learning Gateway պորտալի հայկական տարբերակը: Դրա հեղինակը Հայաստանի դպրոցնրի ուսուցիչներն են: «Բովանդակությունը ներառում է, ոչ միայն տեքստերը՝ կան աուդիո ու տեսադասեր, որոնք կազմել են մանկավարժները: Մենք շատ ուրախ ենք, որ նրանք հաաձայնել են համագործակցել մեզ հետ»,-ընդգծել է Բարսեղյանը:

Նա հավեել է, որ ծրագիրն անվճար է: Ծրագրից օգտվելու համար ցանկալի է 3G կապ GPRS:

Դասերը մշակվել են հայկական դպրոցական ծրագրի համաձայն: Ծրագիրն առայժմ ներառում է հայոց լեզու, մաթեմատիկա, ինֆորմատիկա առարկաները: Ժամանակի ընթացքում նյութերն ո առարկաները կավելանան:

Պորտալում տեղադրված են նաեւ ձեռնարկներ՝ Microsoft-ի (Microsoft Mathematics, OneNote, WorldWide Telescope и другим) կրթական ծրագրերի համար: