Թուրքիայում Twitter-ի փակումից ժամեր անց արգելքը խախտել է նախագահ Աբդուլլահ Գյուլը եւ գրառում կատարել։

Թուրքիայի նախագահը խախտել է դատարանի որոշումը եւ ինչ-որ այլընտանքային ճանապարհով մտել Twitter եւ գրառում թողել. «Սոցկայքերի ամբողջական փակումն ընդունելի չէ։ Հուսով եմ՝ այս սահմանափակումը երկար չի տեւի։

Եթե ինչ-որ մեկը անձնական վիրավորանք է հասցրել, կարելի է դատարանի որոշմամբ միայն նրա էջը փակել»։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերով մարտի 20-ի երեկոյան Թուրքիայում արգելափակվել է Twitter-ի հասանելությունը։