ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրելու հարցը հարկավոր էր որոշել ընտրություններից եւ ամբողջ երկրի կողմից ընդունելի ղեկավարության ձեւավորումից հետո: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Կիեւի ներկայիս ղեկավարները հայտարարել են համաձայնագիր ստորագրելու մասին՝ չունենալով ամբողջ երկրի աջակցությունը», - հիշեցրել է նա:

«Կարծում եմ, որ միայն սեփական տանը համաձայնության գալով, հասնելով ազգային համաձայնության  կարելի է լուծել խնդիրները, որոնք բավական հակասություններ են ստեղծում հենց Ուկրաինայում», - հավելել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, հաղորդվել էր, որ մարտի 21-ին ԵՄ-ն եւ Ուկրաինան ստորագրել են  Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասը:

Ուկրաինան եւ ԵՄ-ն ստորագրել են ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը