ԱՄՆ Կառավարության կողմից մարտի 21-ին Հայաստանի ԱԻՆ-ին է փոխանցվել  բնական եւ մարդածին աղետներին արձագանքելու համար նախատեսված Աղետի Փաթեթը: 

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ Դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, Եվրոպայում եւ Եվրասիայում Հումանիտար Ծրագրերի Գրասենյակի Տնօրեն Ջերալդ Օբերնդորֆերը եւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մասնակցել են ԱԻՆ-ում կայացած միջոցառմանը: Աղետի Փաթեթը իր մեջ ներառում է քնապարկեր, անկողնային պարագաներ, կոշկեղեն, բժշկական պարագաներ, սարքավորումներ, հանդերձանք եւ դաշտային պարագաներ, մոտ  520,000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: