Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 21-ին, ժամը 12.12-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետեւանքով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի թիթեղների մի մասը պոկվել եւ ընկել է ցած, իսկ մյուս մասը թուլացել եւ կախվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտակ հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են տանիքից մոտ 12 քմ հատված: