Հանրապետությունում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արեւմտյան է` 2-7 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա:
«Հայպետհիդրոմետ»-ի տվյալով՝ Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +16+18 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -3 -8, ցերեկը՝ +7+12,
Կոտայքում՝ գիշերը՝ -3 -8, ցերեկը՝ +7+12,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -3 -8, ցերեկը՝ +7+12,
Լոռիում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +10+15,
Տավուշում՝ գիշերը՝ -2 +3, ցերեկը՝ +11+16,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3 -8, ցերեկը՝ +7+12,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +12+17,
Արարատում՝ գիշերը՝ 0 +5, ցերեկը՝ +16+18,
Արմավիրում՝ գիշերը՝ 0 +5, ցերեկը՝ +16+18,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3 -8, ցերեկը՝ +7+12,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0 +5, ցերեկը՝ +16+18,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +15+18,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +10+15,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +0 +3, ցերեկը՝ +11+14:



























