Արարատյան դաշտում արտեզյան ջրի անխնա օգտագործման համար բոլորն են պատասխանատու: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների վարչության գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը՝ Ջրի համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Միեւնույն ժամանակ նա գերադասել է կոնկրետ անուններ չնշել: «Ես չէ, որ պետք է պատասախանեմ, թե ով է մեղավոր, ով՝ ոչ: Ստեղծված իրավիճակից մենք բոլորս պետք է դուրս գանք: Խնդիրներ միշտ են լինում, սխալներ բոլոր կառավարություններն են գործում»,-ասել է պաշտոնյան: Ըստ նրա՝ Արարատյան դաշտավայրի խնդիրը անլուծելի է:
Նարիմանյանը հավելել է, որ Հայաստանում ձեռնարկվում են միջոցառումներ՝ լուծելու ստեղծված խնդիրները: Նա հիշեցրել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը իր վերահսկողության տակ է պահում Արարատյան դաշտավայրում արտեզյան հորերի ստուգումը ու ապօրինի հորերի փակումը:




























