Քալիֆորնիայի Քլովիս քաղաքի ոստիկանությունը որոնում է 18-ամյա Լյուկ Էմիլ Ալպունարյանին՝ բնակելի համալիրներից մեկում տղամարդու վրա կատարված հարձակման համար: Ինչպես գրում է «The Fresno Bee»-ն, տղամարդը մետաղյա խողովակով կամ նման առարկայով մի քանի հարված էր ստացել գլխին եւ այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությունը նրա ինքնությունը չի բացահայտում:

Ոստիկանությունը ահազանգը ստացել է երեկ ուշ երեկոյան, երբ բնակելի տան բնակիչները հայտնել են, որ աղաղակներ են լսել, ապա տեսել են մոտ մեկ մետր երկարությամբ խողովակով երիտասարդի: Ոստիկանությունը հայտարարել է, թե որոնում է 18-ամյա Լյուկ Էմիլ Ալպունարյանին հարցաքննելու նպատակով: Ոստիկանությունը, սակայն, չի հայտնել, թե ինչ կապ ունի տուժածի հետ Ալպունարյանը: