Պաշտոնական վիճակագրության նախնական տվյալների համաձայն՝ փետրվարին Հայաստանի արդյունաբերության մեջ շարունակվել են հունվարին նկատվող բացասական երեւույթները: Հիշեցնենք, որ հունվարին արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի անկումը կազմում էր տարվա կտրվածքով 3.3 տոկոս: Իսկ ահա փետրվարին 5.0 տոկոս:
Մարտին նույնպես տվյալներ կհրապարակվեն փետրվարի վերաբերյալ, այժմ դիտարկենք հունվարի տվյալները: Այս ամիս անկումը հիմնականում կապված էր վերամշակող արդյունաբերության արտադրանքի ֆիզիկական ծավալի հետ՝ տարվա կտրվածքով 7.7 տոկոս:
Հունվարին վերամշակող արդյունաբերության բնագավառում 20 տոկոս անկում նկատվեց սնունդի արդյունաբերության ոլորտում: Հաշվի առնենք, որ այն կարեւոր դեր ունի երկրի արդյունաբերական արտադրության ընդհանուր ծավալում(հունվարին՝ 19.7 տոկոս):
Հունվարին կրճատվել է նաեւ լեռնահանքային արդյունաբերության եւ բաց հանքերի շահագործման ծավալը՝ 3,3 տոկոսով: Սա պայմանավորված էր մետաղական հանքի արդյունահանման անկմամբ(2,7 տոկոսով):
«Լեռնահանքային արդյունաբերության այլ ոլորտներում» ընթացիկ տարվա հունվարին մոտ երկու երրորդ չափի անկում էր գրանցվել: Սակայն այս բնագավառի ազդեցությունն ընդհանուր արդյունաբերության վրա այնքան նկատելի չի եղել, քանի ոև «այլ ոլորտների» արտադրանքի մասնաբաժինը չնչին է(հունվարին 0.1 տոկոս):
Սակայն հարց է առաջանում՝ ինչքանո՞վ են վստահելի այս տվյլաները: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հունվար-փետրվարի արդյունքների արդյունքների հիման վրա արդյունաբերական արտադրության ֆիզիկական ծավալը կրճատվել է 4.1 տոկոսով: Նույն ընթացքում «արդյունաբերողների» գների ինդեքսը աճել է 5.1 տոկոսով:
Անցյալ տարվա հունվար-փետրվար ամիսների զեկույցում արտադրանքի ընդհանուր ծավալն ընթացիկ գներով նշված է 188.6 մլրդ դրամի մակարդակում: Հաշվետու ժամանակատվածում այն կազմում էր 175.7 մլրդ դրամ: Ընթացիկ գների անկումը կազմել է 6.9 տոկոս: Եթե ցուցանիշը հաշվարկենք համադրելով գներին՝ անկումը կազմում է 11.4 տոկոս: Այսինքն 7.3 տոկոսային կետով ավել, քան պաշտոնական տվյալների համաձայն:
Սմբատ Գրիգորյան




























