«Թալշիստանի Ձայնը» ռադիոկայանի հեռարձակումը նպաստում է Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների շարժումների ակտիվացմանը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը: Նա ընդգծել է, որ «Թալշիստանի Ձայնը» հայտնի է թալիշների շրջանում. «Մեկ տարի գոյություն ունենալու ընթացքում եղել է 261 եթեր ու ինտերնետում մոտ կես միլիոն դիտում»:

Ասատրյանն ընդգծել է, որ «Թալիշստանի ձայնը» ռադիոկայանի շնորհիվ Հայաստանը դարձել է թալիշական շարժման կարեւորագույն կենտրոններից մեկը: «Ռադիոկայանը ֆինանսավորվում է մասնավոր ընկերությունների կողմից: 15 աշխատողներից միայն երեքն են աշխատավարձ ստանու, մյուսներն աշխատում են կամավորության սկզբունքով: Ռադիոկայանի բացումը հայ ազգի բարի կամքի դրսեւորումն է»,-եզրափակել է Ասատրյանը:

Նշենք, որ «Թալիշստանի ձայն» ռադիոկայանը պատմության մեջ առաջին թալիշական ռադիոն է: Հաղորդումները նվիրված են բացարձակապես թալիշների մշակույթին, պատմությանն ու ազգային երաժշտութանը: Ընթերցվում է «Ղուրան»՝ թալիշերենով: Հեռարձակումը ռադիոկայանը սկսել է նախորդ տարվա մարտի 21-ին ԼՂ Շուշի քաղաքից: