Սթրեսային իրավիճակները մարդկանց մոտ երկու տեսակ պահվածք է առաջացնում. առաջին դեպքը վերաբերում է անձնանց, ովքեր ներամփոփ են դառնում ու չեն արձագանքում շրջապատին, իսկ երկրորդ դեպքում՝ բացվում են աշխարհին, օգնություն ակնկալում:
Որպեսզի իմանան, թե ինչպես ազդում սթրեսը կանանց ու տղամարդկանց վրա, գիտնականները երկու սեռը ներկայացնող 80 կամավորների մասնակցությամբ գիտական փորձ են անցկացրել: Նրանց տարբեր սթրեսային տեստերի են ենթարկել, ինչը հնարավորությունն է տվել հասկանալ, կարող է արդյոք մարդու օրգանիզմը սեփական զգացմունքները տարբերել այլ մարդկանց ցանկություններից: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ սթրեսի ազդեցության ներքո կանայք ավելի հաջող են առաջադրանքները կատարում, քան հանգիստ վիճակում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Իսկ ահա տղամարդկանց դեպքում հակառակն է. նրանք ավելի վատ են վերահսկում իրավիճակը, երբ սթրեսային իրավիճակում են, թեեւ հանգիստ պայմաններում նրանց հավասարը չկաԼ
Ելնելով վերը նշվածից՝ փորձագետներին հաջողվել է ապացուցել, որ կանայք կարող են ցանկացած ծայահեղ իրավիճակում հավաքվել, ավելի ըմբռնող դառնալ, քան տղամարդիկ: Հավանական է, որ սա կապված է հորմոնների հետ, որոնք տարբեր սեռի ներկայացուցիչների մոտ տարբեր կերպ են գործում:




























