Հայաստանի ու Ադրբեջանի համակարգերը՝ պաշտպանության ու ռազմավարության տեսանկյուններից, հավասար են: Այս մասին այսօր «ՆԱՏՕ եւ Հարավայի Կովկաս. Ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Կոնֆլիկտների հետազոտման ու վերլուծության բրիտանական անկախ կենտրոնի ներկայացուցիչ Քրիսթոֆեր Լանգտոնը:
Ըստ նրա՝ չնայած որ ռազմական առումով Հայաստանը կախված է Ռուսաստանից, միեւնույն ժամանակ երկրի Զինված ուժերն արագ են զարգանում ու կատարելագործվում, ինչպես նաեւ բարեփոխումներ են իրականացվում: Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իր հերթին, ունի լավ սպառազինություն, սակայն էական զարգացում չի նկատվում:




























