Ուկրաինայի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը երկրում իրադրության արագ բարելավման չի հանգեցնի, փաստաթղթի ստորագրումից հետո ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Սակայն, ըստ նրա, դա ուկրաինացիներին եվրոպական ապագա կտա եւ կդառնա ԵՄ-ում Ուկրաինայի անդամակցության առաջին քայլը:
«Դա շատ կարեւոր քայլ է եւ ԵՄ-ում Ուկրաինայի անդամակցության առաջին քայլը: Այժմ մեզ դժվարին աշխատանք է սպասվում: Հարկավոր է, որպեսզի դեպի լավը տանող փոփոխություններն զգալի լինեն: Ես բարելավում չեմ խոստանում այսօր կամ վաղը, սակայն վաղը չէ մյուս օրը ուկրաինացիները եվրոպական ապագա կունենան», - ընդգծել է Յացենյուկը:




























