Բույնից ձու նետելով՝ կկուները գիշատիչներից փրկում են տերերի ձագերին: Նման եզրակացության են հանգել իսպանացի գիտնականները հետազոտության արդյունքում որը շարունակվել է 16 տարի:

Նրանց հաջողվել է հաստատել , որ այն ձվերը, որոնք կկուն ցած է նետում այլ թռչունների բնից, նյութ են արտադրում, որն իրենեց թթուների, ինդոլների եւ ֆենոլների խառնուրդ է ներկայացնում, որն էլ վախեցնում է գիշատիչ թռչուններին ու կատվազգիներին: Միեւնույն ժամանակ նյութը ոչ մի կերպ չ ազդում թռչունների վրա, որոնք ձվադրում են, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Այդ կերպ ձագերը, որոնք «ընկեցիկների» հետ են մեծանում, ապրելու ավելի շատ հնարավորություններ ունեն, քան նրանց  տեսակակիցները «լիարժեք ընտանիքներից»: