Լիբանանում օրերս անհայտ զինված անձինք հայի են առեւանգել, ով այդ երկրի քաղաքացի Ջորջ Թամազյանն է: Այս մասին հաղորդում է Լիբանանում հրապարակվող «Ազդակ» պարբերականը, նշելով, որ հանցագործները երկու մեքենաներով փախուստի են դիմել: Առեւանգվածի եղբայրը՝ Արա Թամազյանը հաղորդել է, որ առեւանգողներից հաղորդագրություն է ստացել՝ 50 հազար դոլարի չափով փրկագին վճարելու վերաբերյալ:

Միջադեպի կապակցությամբ Լիբանանի Բաալբեկ քաղաքի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջեով ազատել Ջորջ Թամազյանին: Բալբեկում գտնվող հունական կաթոլիկ եկեղեցու թեմի պահանջով՝ բնակիչները փակել են Տիր քաղաքի մուտքը: Այդ կերպ նրանք հուսով են, որ առեւագողները կվերադարձնեն Թամազյանին: