Մարդու քիթը կարող է տրիլիոն հոտ զանազանել, պնդում են ամերիկացի գիտնականները: Հետզոտության ընթացքում նրանց հաջողվել է հաստատել, որ մարդու հոտառությունն ավելի սուր է, քան նախկինում ենթադրվում էր:

Սկզբում հետազոտողները սինթեզել են 128 մոլեկուլ, որոնցից յուրաքանչյուրն ինքնատիպ բույր ուներ, որից հետո դրանք տաբեր քանակություններով ու բաղադրությամբ խառնել են, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Ստացված բույրերը ներկայացրել են փորձի մասնակիցներին՝ շարքային մարդկանց: Պարզվել է, որ մեծամասամբ մարդիկ կարող են զանազանել նույնիսկ միմյանց շատ մոտ բույրերը:

Առկա տվյալների հիման վրա ստեղծելով մոդել՝ հետազոտողները եզրակացրել են, որ մարդը կարող է նվազագույնը մեկ տրիլիոն հոտ տարբերել: