Տավուշի մարզը նոր դատախազ ունի: NEWS.am-ը Գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Տիգրան Վլադիմիրի Սարգսյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ՝ ազատվելով Գորիսի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:

Իսկ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Մարգար Սարիբեկի Բաղդասարյանը նշանակվել է Գորիսի կայազորի զինվորական դատախազ: