Հայկական կողմը սեպտեմբերի 3-ից անմիջապես հետո հայտարարել էր ԵՄ հետ համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելու պատրաստակամության մասին: Այս մասին NEWS.am-ին է հաղորդել Հայաստանի ԱԳՆ աղբյուրը` մեկնաբանելով Տիգրան Սարգսյանի` նախօրեին արված հայտարարությունը:
«Ընդհանուր առմամբ, վարչապետի հայտարարությունը պետք է դիտարկել այդ համատեքստում»,-ընդգշել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ «տվյալ պահին գուցե նշվում է նոր ուղղություն, որ կարելի է Հայաստանի ու ԵՄ միջեւունենալ առանձին մեծ քաղաքական համաձայնագիր ու այդ ուղղությամբ մենք աշխատանքներ ենք տանում մեր եվրոպացի գործընկերների հետ»:




























