Ուկրաինայում մտածում են ռուսաց լեզվի կարգավիճակն ընդլայնելու վերաբերյալ, սակայն նշվում է, որ ուկրաիները միակ պետական լեզուն է: Այս մասին Բան Կի Մունի հետ համատեղ մամուլի ճեպազրույցի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:

«Դիտարկվում է ռուսերենի կարգավիճակն ընդլայնելու հարցը»,-ասել է Տուրչինովը, նշելով, որ ուկրաիներենը միակ պետական լեզուն է:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինայի» թղթակիցը, Տուչինովի ու Բան Կի Մունի համատեղ ճեպազրույցի ժամանակ գլխավոր քրատուղարը ասել է, որ ուրախ է, որ Ուկրաինայում «ապահովում են լայնամասշտաբ ինկլյուզիվ ու բաց մոտեցում, այդ թվում` ռուսերենը Ուկրաինայի պետական լեզուներից մեկը դարձնելու»: