Հիվանդանոցից, մարտի 20-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ նախաբազկի եւ աջ ազդրի պատառոտված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 53-ամյա Ալբերտ Հ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 13.50-ի սահմաններում, Գյումրիի քաղաքային աղբանոցում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով (այնտեղ էր գնացել ապակյա տարաներ հավաքելու):

Հանգամանքները պարզվում են:

Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: