Հայաստանում, մարտի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը, խարդախության` 5, մաքսանենգության 1 եւ խուլիգանության 4 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: