Վերջին օրերին անտառային տարածքներում բռնկված հրդեհների պատճառը քաղաքացիների կողմից խոտհարքների, արոտավայրերի եւ ցանքատարածքների չոր խոտածածկույթի նպատակային հրկիզումներն են:
ՀՀ Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են. «Անհրաժեշտ ենք համարում նաեւ տեղեկացնել, որ ՀՀ օրենսդրությունը խիստ պատասխանատվություն է սահմանել նման բնապահպանական օրինախախտումների համար, իսկ անտառին հասցված վնասի փոխհատուցման ուղղությամբ օրենքով նախատեսված են բարձր տուգանքներ:
Ելնելով ստեղծված իրավիճակից, դիմում ենք անտառամերձ համայնքների բնակչությանը՝ խստագույնս պահպանել անտառներում եւ անտառամերձ տարածքներում հակահրդեհային կանոնները եւ զերծ մնալ չոր խոտածածկույթների հրկիզման հակաօրինական գործողություններից:
Անտառային հրդեհների յուրաքանչյուր դեպքի մեղավորների բացահայտմանը հետամուտ են լինելու պատկան մարմինները եւ բոլոր մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքի ողջ խստությամբ»:




























