NEWS.am-ը զգալի կրճատումներով ներակայացնում է ԱՄՆ-ի պաշտպանության նախկին փոխնախարար եւ Պաշտպանության նախարարության ֆինանսական գլխավոր տեսուչ Դով Զաքհեյմի հոդվածը, որը հրապարակվել է «The National Interest»-ում:

Օբամայի վարչակազմը չի տեսնում միջազգային քաղաքականության իրողությունները: Որպես պացիֆիստներ, ովքեր Մեծ պատերազմից առաջ միջազգային դատարան ու զինաթափում էին քարոզում, ինչին փոխարինելու եկավ ավելի կործանիչ կոնֆլիկտ, վարչակազմն ապրում երազանքների իր աշխարհումէ ենթադրելով, որ նրա տեսակետը բոլորն են կիսում: Նախքան պատերազմը Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան առեւտրական խոշորագույն գործընկերներ էին, տնտեսապես կապված էին այնպես, ինչպես ԱՄՆ-ն ու Չինաստանն այսօր: Գործարարները՝ կապիտալիստները, պնդում էին, որ պատերազմը տնտեսական աղետ կբերի բոլոր մասնակիցներին: Նրանք ճիշտ էին, սակայն դա չկանխեց պատերազմը:

Վարչակազմն ու դրա արեւմտյան դաշնակիցները պետք է ընդունեն, որ ազգայնականությունը պահպանվել է մնացյալ աշխարհում, նույնիսկ Եվրոպայում: Այն մոլեգնում է Լեհաստանում, Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Բալկաններում, Իսլրայելում, Իրանում, արաբական Մերձավոր Արեւելքի մեծ հատվածում, Պակիստանում, Արեւելյան Ասիայում: Ռուսաստանում այն մահացու է, միեւնույն ժամանակ Պուտինն ավելի հանրաճանաչ է դառնում: Միայն ամերիկյան ուժը կարող ե կանխել հիպերազգայնական առաջնորդների իռացիոնալ ծրագրերը, ինչպես որ 1945թ.-ից հետո էր:

Ռուսաստանի դեմմ կիրավող արդի պատժամիջոցները նույնիսկ ծիծաղելի են: Նույնիսկ եթե դրանք ավելի խստացվեն, տարիներ են պետք, որ դրանք ազդեն Ռուսաստանի վրա: Նմանատիպ է ՆԱՏՕ-ի արձագանքը: ՆԱՏՕ-ի ձեռնարկած քայլերը չեն համոզի Պուտինին հրաժարվել Խորհրդային Միության նախկին անդամ պետությունների հանդեպ հավակնություններից:

Այնուամենայնիվ Միացյալ Նահանգենրը դեռ կարող են հետ պահել Պուտինին Ղրիմից հետո առաջ անցնել: Սակայն Արեւմուտքը չպետք է կենտրոնանա անձամբ Պուտինի կամ նրա խորհրդականների վրա:  Ռուսաստանի անկում ապրող տնտեսության մասին կանխատեսումները նույնքան արագ են տարածվում, որքան նմանատիպ կանխատեսումները եվրոպական տերությունների տնտեսությունների մասին՝ նախքան պատերազմի մեջ ներգրավվելը: Սակայն պատերազմը տեղի ունեցավ, տեւեց մոտ 5 տարի: Նացիստական Գերմանիան պատերազմեց նոյւյնիսկ այն ժամանակ, երբ ժողովուրդն ապրում է էրզաց-արտադրանքով: Պուտինը նույնպես կարող է պատերազմել:

Հարկավոր է Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխիքների դիմաց Պուտինին հնարավորություն տալ փրկել իր դեմքը: Սա դեռ հնարավոր է: Սակայն Պուտինը ոչնչի հետ չի համաձայնի, եթե զգա Վաշինգթոնի մեղմությունը: Օբամայի վարչակազմը կարող է իր ցանկությունները հայտնել միջազգային ճգնաժամերի վերաբերյալ: Սակայն դրանք պարզապես ցանկություններ են: Վաշինգթոնը պետք է իր ուժը ցույց տա: Այն ժամանակ Պուտինը հետ կկանգնի, երբ տեսնի, որ իրեն հրահրել են, ինչպես որ վարվում են կռվարարները, երբ բախվում են ահեղ ուժի հետ եւ այն կիրառելու վճռականության հետ: