Ինրետպոլի կենտրոնական գրասենյակ փաստաթղթեր են ուղարկվել՝ ուկրաինական «Աջ հատված» շարժման աաջնորդ Դմիտրի Յարոշի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ինչպես հայտնի է, Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Յարոշի նկատմամբ: Նա մեղադրվում է հրապարակավ ահաբեկչական եւ ծայրահեղական կոչեր անելու մեջ, որոնք կատարվել են լրատվամիջոցների միջոցով:
Մոսկվայի Բասմանի դատարանը մարտի 12-ին, Յարոշի նկատմամբ հեռակա կարգով կալանքի որոշում է կայացրել:
Իրենց հերթին, ուկրաինական «Աջ հատվածի» առաջնորդի պաշտպանները բողոքարկել են այդ որոշումը:




























