«Russia today» մեդիահսկայի հակաքարոզչության համար գլխավոր պատասխանատու ռուսաստանցի Դմիտրի Կիսիլյովին կասկածում են ԱՄՆ պետքարտուղարության հետ կապերի մեջ: Որպես նրա «դիմակը» պատռող հանդես է եկել Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մակֆոլը:

«Կիսիլյովը մասնակցել է պետքարտուղարության ծրագրին: Ձեր «հայրենասերները» սիրում են քննադատել Ամերիկային, հետո` հանգստանալ մեզ մոտ: Որքան վիզաներ ենք մենք տվել այդ մարդկանց, երբ ես դեսպան էի»,-պատմել է Մակֆոլը Twitter-ում:

Հաղորդվում է, որ Կիսիլյովի մասին խոսք է գնացել, երբ նախկին դեսպանը միկրոբլոգերի օգտատերերի հետ քննարկել է ռուս-ամերիկյան հարաբերություններում «նոր դարաշրջանը»:

Ինչպես գրում է Slon-ը, Դմիտրի Կիսիլյովը 2010-ին մեկնել է ԱՄՆ` պետքարտուղարության ծրագրով: