Անհապաղ հարկավոր է բաց երկխոսություն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հետ հանդիպմանը:
«Շատ կարեւոր է, որ բաց երկխոսություն սկսվի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ: Եւ հավատացեք, որքան հետաձգվում է խաղաղ եւ արդյունավետ երկխոսությունը, այնքան ավելանում են կվերահսկվող իրադարձությունների ռիսկերը»,- նշել է Բան Կի Մունը եւ հավելել, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է զերծ մնան կոշտ հռետորաբանությունից, քանի որ դա չի նպաստում իրավիճակի կարգավորմանը եւ կարող է հանգեցնել ապակայունացման: Տուրչինովն իր հերթին հայտարարել է, թե այդ զգացմունքները տարբեր բնույթ ունեն:
«Դրանք չարացած ագրեսորի զգացմունքներ են, որ ներխուժել է անկախ երկրի տարածք, եւ կան քաղաքացիներ զգացմունքներ, որոնք տուժել են այդ ագրեսիայից ու պատրաստ են պաշտպանել իրենց երկիրը: Դրանք տարբեր զգացմունքներ են»,- ընդգծել է նա:




























