«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կարծում է, թե Եվրամիության հետ Ուկրաինայի կնքած Ասոցացման համաձայնագիրը մայդանի երկրորդ հաղթանակն է Վիկտոր Յանուկովիչի տապալումից հետո:
«Ուկրաինան վերադառնում է եվրոպական ընտանիք: Համաձայնագրի քաղաքական մասն այսօր ստորագրվել է: Դա Մայդանի հաղթանակն է»,- գրել է Տիմոշենկոն Twitter-ում:
Նշենք, որ Եվրամիությունը ծրագրում էր Ասոցացման համաձայնագիրը ստորագրել Վիլնյուսում, 2013թ. նոյեմբերին, սակայն յանուկովիչի ռեժիմը հրաժարվել էր ստորագրումից, ինչն էլ Մայդանում բողոքի ակցիայի սկսման պատճառ էր դարձել:




























