Ռուսաստանը բավականաչափ ցամաքային հզոր զորք չունի, որի միջոցով կկարողանար հաղթել Ուկրաինայի դեմ հնարավոր պատերազմը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԱԾ նախկին ղեկավար Իգեր Սմեշկոն:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծելէ, որ ուկրաինական բանակը եւս «լավագույն վիճակում չէ», նշելով, որ 1991-ին Ուկրաինայում կար 1 մլն 200 հազար զինվորականներ` ժամանակակիցզենքով:

«Շնորհիվ հիմար քաղաքականության` մեր բանակն այնպիսի վիճակում է, որ մենք այսօր հարձակվողական գրոհի չենք կարող գնալ, սակայ պաշտպանվելու համար մեր ուժերը բավարար են»,-հավաստիացրել է քաղաքական գործիչը:

Նա հավելել է, որ Ուկրաինան այսօր ունի 700 հազար պահեստային, փոխանցում է ՈւՆՆ-ը: