ՌԴ Պետդումայի ֆինանսական շուկաների հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիսլավ Ռեզնիկը փոփոխություններ է մտցրել ազգային վճարման համակարգի մեջ օրենքում, որի համաձայն առաջարկվում է սահմանափակել Ռուսաստանի տարածքում դրամական փոխանցումները: Այս մասին ասվում է պատգամավորի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Բացի այդ, նշվում է, որ օպերատորները կամ վճարային համակարգի մյուս մասնակիցները չեն կարողանա միակողմանի կարգով դադարեցնել գումարային միջոցների փոխանցման ծառայությունները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ռեզնիկի կարծիքով` անհրաժեշտ փոփոխություններն իրացնել հնարավոր կլինի արդեն այս տարվա հոկտեմբերի մեկից:




























