Թուրքիայում Twitter-ի արգելափակումից հետո Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին թուրքերեն tweet-ով խորհուրդ է տվել Թուրքիայում ապրողներին Twitter մտնելու այնընտրանքային տարբերակների մասին։
Ջեք Դորսին Twitter-ի իր էջում թողել է թուրքերենով հետեւյալ գրառումը՝ Avea ve Vodafone’dan 2444′e, Turkcell’den 2555′e START mesajı göndererek SMS üzerinden Twitter kullanmaya başlayabilirsiniz. Այս գրառումով Twitter-ի հիմնադիրը խորհուրդ է տվել Թուրքիայի բջջային 2 օպերատորների միջոցով վերոնշյալ համարներին կարճ հաղորդագրություն ուղարկել եւ հաղորդագրությունների միջոցով օգտվել Twitter-ից։
Նշենք, որ Թուրքիայում Twitter-ի արգելափակումից հետո Twitter-ը հատուկ փաստաբան է ուղարկել Անկարա։




























