Թուրքիան կորցնում է իր ազդեցությունը Սեւ ծովում` Սեւաստոպոլի` Ռուսաստանին միանալու արդյունքում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը` մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ իրադարձությունները:
«Այդ համատեքստում միանգամայն բնական է, որ այսօր թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցները կոպիտ հակառուսական քաղաքականություն են վարում»,-ընդգծել է նա: Փորձագետի խոսքով` Էրդողանի կառավարությունը պարտությունը պարտության հետեւից է տանում:
Ինչ վերաբերում է Ղրիմում ռուսական քաղաքականությանը, ապա Հարությունյանը Պուտինի ամենածանրակշիռ որոշումն է համարում իր երկրի տարածքում միանգամից երեք լեզուների` ռուսերենին, ուկրաիներենին ու ղրիմաթաթարերենին, պետական կարգավիճակ տալը:




























