Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Թուրքիայի կառավարությանը` Twitter-ն արգելափակելու համար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` վկայակոչելով մերկելի մամուլի քարտուղարին, փոխանցում է «Gazeta.ru»-ն:

«Ազատ հասարակության մեջ ոչ թե պետությունը, այլ դրա քաղաքացիները պետք է որոշեն, թե ինչպես շփվեն»,-ասել է Մերկելի մամուլի քարտուղարը: Ավելի վաղ ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել էր, որ «խորապես անհանգստացած» է Թուրքիայի տարածքում Twitter-ի արգելափակմամբ: