Հայաստանի ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 91 հարց, միջազգային 18 պայմանագիր: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը նախագահել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին  եւ մարտի 24-27-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 5 հարց:

Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 24-27-ի  ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն մարտի 24-ի ԱԺ նիստում: