Եվրամիության երկրների առաջնորդները պայմանավորվել են Ղրիմի դեմ տնտեսական, առեւտրային եւ ֆիննասական սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ: Այդ մասին մարտի 21-ին կայացած ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:
«Մենք ընդունելու ենք Ղրիմում արտադրված ապրանքները, եթե դրանք ներկրվեն Ուկրաինայից, այլ ոչ Ռուսաստանից»,- հայտարարել է նա:
Ընդ որում, նա հավելել է, որ եթե ռուսաստանը հետագա քայլեր ձեռնարկի Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման ուղղությամբ, առավել մեծ տնտեսական պատժամիջոցներ կհաջորդեն:
«Մեր ուղերձը Ռուսաստանին հստակ է. Ընտրեք դիվանագիտության եւ ապասրման ուղի, կամ էլ կբախվեք ավելի մեծ մեկուսացման եւ ավելի կոշտ պատժամիջոցների հետ»,- ընդգծել է Քեմերոնը:




























