Պետերբուրգի քաղաքային ընտրական հանձնաժողովում հայտ են ներկայացրել քաղաքը Ռուսաստանի Դաշնությունից անջատելու հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Հայտը ներկայացրել են «Վեսնա» երիտասարդական ժողովրդավարական շարժման ակտիվիստները:
Հայտում երկու հարց է. 1) Դուք կո՞ղմ եք Պետերբուրգի միավորման Եվրոպայի հետ՝ Լիխտենշտեյն իշխանության համայնքի իրավունքներով. 2) Դուք կո՞ղմ եք Պետերբուրգում 1992թ. օրենսդրության գործողության վերականգնմանը եւ Պետերբուրգի՝ որպես ՌԴ մաս կարգավիճակին:
Նշվում է, որ փաստաթուղթն ընդունվել է առանց առարկությունների, գրանցել են եւ հերթական համար են տվել: Պատասխանին պետք է սպասել 30 օր, եւ եթե հայտում անհարթություններ չլինեն, կազմակերպիչները պետք է հավաքեն 40 հազար ստորագրություն:
«Վեսնա»-ի ակտիվիստները, սակայն, վստահ են, որ գործը դրան չի հասնի, իրենց նպատակն է ապացուցել, որ այսօրվա Ռուսաստանին հանրաքվեները սկզբունքորեն հնարավոր չեն, այսինքն, չի աշխատում Սահմանադրության համապատասխան հոդվածը: Ընտրական հանձնաժողով հայտ ներկայացրած Նիկոլայ Արտյոմենկոյի խոսքով, ինքն արդեն 7-րդ անգամ է հանրաքվեի հայտ ներկայացնում, եւ ամեն անգամ մերժել են:
Ակտիվիստների մեկ այլ նպատակ է ցույց տալ, որ Ղրիմում կայացած հանրաքվեն օրինական որեւէ հիմք չի ունեցել, իսկ ռուսական իշխանությունները վարվում են երկակի ստանդարտներով։ Իսկ հայտում ներկայացված հարցերը միտված են ցույց տալու երկրում տիրող աբսուրդը:




























