ԱՄն պատժամիջոցների ցանկում ՌԴ Թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովի ներգրավումը փաստացի խզում է բազմամյա համագործակցությունը Ռուսաստանի հետ թմրանյութերի դեմ պայքարի ոլորտում, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Ուշադիր դիտորդների մոտ Վաշինգթոնի ամենաթողության միայն մեկ, հնարավոր բացատրություն է առաջանում, հակաթմրանյութային ոլորտում համագործակցելու փաստացի անպատրաստություն եւ Աֆղանստանի պես բազմաչարչար երկրում ամերիկյան օկուպացիայից հետո թմրանյութերի 40-ապատիկ աճի համար պատասխանատվությունից վախ»,- նշել են հայտարարության հեղինակները:
Նշենք, որ ԱՄՆ նոր «սեւ ցուցակում» հայտնվել են եւս 20 ամերիկացիներ:




























