Փրկարար ծառայությունը մարտի 21-ին, ժամը 16.10-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արարատյան խճուղում տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Վոլվո» մակնիշի 25 ՕՕ 996 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի 06 ՏՕ 999 պետհամարանիշով ավտոմեքենային:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1953 թ. ծնված Ն. Ա.-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ