Տվյալ պահին ՆԱՏՕ-ն ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ ռազմական գործողություններ չի ձեռնարկի, քանի որ ձեռնտու քայլ չի լինի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Ուիլյամ Լահյուն:
Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վերաբերյալ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր որոշում ընդունվում է խմբակային՝ Դաշինքի բոլոր 28 անդամ պետությունների կողմից:
«Նրանք կարող են տարբեր պատահականությունների համար ծրագրեր մշակել՝ արժանի պատասխան տալու համար: Սակայն ՆԱՏՕ-ն որեւէ գործողություն չի ձեռնարկի առանց կազմակերպության բոլոր անդամների համաձայնության»,- նշել է Լահյուն: Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն իր աջակցություն է հայտնում Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ու միջազգային կազմակերպությունների ջանքերին, որոնք պատասխանատու են ներգրավվել ճգնաժամերի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացներում, ինչպես օրինակ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵՄ գործակալությունները: Հյուսիսատլանտյան դաշինքը կազմակերպություն է, որը միտված է պաշտպանել իր անդամներին, եւ, իհարկե, աջակցել գործընկերներին տարածաշրջանում խաղաղության ու կայունության տարածման համար»,- եզրափակել է դիվանագետը:




























