Ուկրաինայում ձերբակալվել է «Նաֆթոգազ Ուկրաինա»-ի ղեկավար Եվգենի բակուլինը: Ինչպես Facebook-ի իր էջում գրել է ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, նավթագազային ընկերության ղեկավարը ձերբակալվել է գազային ոլորտում կոռուպցիոն սխեմաների հետաքննության շրջանակներում:

«ՆԳՆ քննչական կոմիտեում քննվող միայն երեք դրվագներով հանցավոր խմբի գործողություններից պետությանը հասցվել է 4 մլրդ դոլարի վնաս»,- գրել է նա՝ հավելելով, որ դա ամենեւին էլ կեղծ սխեմաների եւ գործողություննեի ամբողջական ցանկը չէ, որի վրա աշխատում են քննիչները:

Ավակովը հրահանգել է ընդլայնել քննչական-օպերատիվ խումբը, որն աշխատում է այդ ուղղութամբ: Նա նաեւ նախազգուշացրել է քաղաքական գործիչներին, որ չմիջամտեն հետաքննությանը, գրում է «Ուկրաինասկաա պրավդան»:

«Ոչ որպես նախարար, այլ որպես սովորական մարդ ասեմ, որոշ սխեմաներում ցինիզմն ու գողության պարզությունը պարզապես աչք են ծակում»,- նշել է Ավակովը: