ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի փոխադարձ պատժամիջոցների ֆոնի վրա Գորբաչովի դարաշրջանի ռեֆորմիստների, ռազմական հետախուզության ղեկավարների եւ ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածուների շարքում մեկ անուն առանձնանում է: Ինչպես գրում է The Wall Street Journal»-ը, ԱՄՆ-ի օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության կողմից հրապապարակված ցուցակում ընդգրկված է Ժնեւում բնակվող Գենադի Տիմչենկոն: Հաղորդում են, որ նա ծնվել է 1952թ.-ի նոյեմբերի 9-ին հայկական Լենինական (այժմ Գյումրի) քաղաքում, Հայաստանի, Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի քաղաքացի է հանդիսանում:
Տիմչենկոն հանրահայտ անուն չէ, սակայն էներգառեսուրսների առեւտրի աշխարհում նա հեղինակություն է կամ այդպիսին էր մինչ երեկ: Տիմչենկոն միջազգային «Gunvor» ընկերության համասեփականատեր էր հանդիսանում: ԱՄՆ-ը նրան ներառել է պատժամիջոցների վերջին ցուցակում հիմնականում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած կապի համար:




























