Ռուսաստանի Դաշնությունը չի թողել Ուկրաինայի մայրցամաքային հատված ներխուժելու փորձերը, հայտարարել է պաշտպանության փոխնախարար Լեոնիդ Պոլյակովը Կիեւում մարտի 21-ին կայացած ասուլիսում:
«Չեն դադարում ՌԴ կողմից մայրցամաքային հատված ագրեսիան տարածելու փորձերը»,- նշել է նա:
Փոխնախարարի խոսքով, ռուսական զորքերը, որոնք զորավարժություններ էին իրականացնում Ուկրաինայի սահմանի մոտ, չեն վերադարձել զորամասեր: Բացի այդ, ՌԴ-ն սկսել է իր հրետանային ստորաբաժանումների ուսուցումը ռուս-ուկրաինական սահմանի շրջանում:
«Պետք չէ մեծ ստրատեգ լինել՝ հասկանալու, որ կուտակված ռազմական պոտենցիալը ցանկացած պահի կարող է օգտագործվել մեր դեմ»,- ընդգծել է Պոլյակովը:




























